Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան, որ մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում, գրում է razm.info-ն։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Սքայ Նյուզ Արաբիա»-ին:
-Առաջին հերթին կցանկանայի հարցնել՝ որո՞նք են այն նախապայմանները, որոնց
հիման վրա Հայաստանը կգնա բանակցությունների:
Արցախի դեմ այս պատերազմի հասցեատերերից մեկն էլ Իրանն է՝ երեկ ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրանի կողմից կան ինչ-որ ազդակներ, քանի որ այդ երկիրը գտնվում է մեր հարևանությամբ:
Վարձկանները դեռ որևէ երկրի օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, երեկ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ավելացնելով, որ այդ նույն վարձկանները փորձանք են հենց Ադրբեջանի ժողովրդի համար:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ, իր գործունեության ընթացքում հետախուզության տվյալների համաձայն՝ Ղարաբաղում լուրջ հակամարտության դեպքում հայերը կհաղթեին:
Ռոբերտ Քոչարյանն Արցախում է։ Հրապարակվել է Արցախի երեք նախագահների համատեղ լուսանկարը։ «Ազգ-բանակ գաղափարը շատ մոտ է այն իրավիճակին, որն այսօր տիրում է Արցախում․․․», - գրված է նկարին կից։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳնախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Ռազմական գործողությունների սկզբից անցած գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների՝ առավոտյան Արցախում կայացած ճեպազրույցներում տեղեկացրեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որ տևում է 30 տարուց ավելի (1988-ից), Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում, երկու երկրներին կանգնեցրել է նոր պատերազմի եզրին:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...